ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ապօրինի զինամթերք են հայտնաբերել

Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն: Ապրիլի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Արգել գյուղի բնակիչներից մեկի տանը «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենի առկայությունը, օրինականությունն ու պահպանությունը ստուգելիս երկաթյա պահարանում նշված զենքից զատ հայտնաբերեցին ապօրինի պահվող 4 սվին-դանակ, «Մակարով» տիպի ատրճանակի պահունակ՝ լիցքավորված փամփուշտով, «Ֆ-1» տեսակի նռնակի պայթուցիչ և մոտ 200 տարբեր տրամաչափի փամփուշտ։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: