Զինամթերքը՝ նկուղում
04.01.2017 12:18
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, 1974 թ. ծնված Հովհաննես Ա.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի՝ 116, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 12 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, նռնակի 6 ձգան և ինքնաձիգի 1 պահունակ ու հայտնել, որ դրանք գտել է իրենց շենքի նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: