ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինամթերքը՝ խաչքարի մոտ

Հուլիսի 10-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Խանջյան փողոցի «Օղակաձև» զբոսայգու առաջին հատվածում գտնվող խաչքարի մոտ: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ /գրիչի տեսքով/, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 108 փամփուշտ, 1 ճայթուկով  նռնակ, «Զ-1» տիպի 3 նռնակ և 2 ծխանռնակ: 
Նշանակվել են փորձաքննություններ: 
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: