ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Զինամթերքի կամավոր հանձնում, խուլիգանություն, գողություն․ Ճամբարակի ոստիկանների բացահայտումները

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ նույն օրը, ժամը 18․00-ի սահմաններում, Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրում հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի պարկուճներ։ Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Վարդենիսում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն ներկայացվեց 36-ամյա մի վարդենիսցի։ Տղամարդը իրավապահներին ներկայացրեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 119 փամփուշտով լիցքավորված 4 պահեստատուփ, զրահաբաճկոն ու սաղավարտ՝ հայտնելով, որ ինքն է ինքնաձիգից կրակել։
Մեկ այլ հաղորդում էր ստացվել նոյեմբերի 27-ին։ Ժամը 17․30-ի սահմաններում Ճամբարակի բաժին էր զանգել Շողակաթ գյուղի 56-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ Շորժա-Դրախտիկ ավտոճանապարհից գողացել են հեծանիվը՝ պատճառելով շուրջ 100 հազար դրամի վնաս։ Քրեական հետախույզները, ստացված տվյալներն իրացնելով, բացահայտեցին գողությունը՝ հայտնաբերելով ու ձերբակալելով 4 վարդենիսցու։ Գողոնը նրանց մեքենայում էր։ Հանգամանքները պարզվում են։
Ճամբարակի ոստիկանները բնակչության հետ իրականացրել են նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում՝ Վահան գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող սարք ու ռազմամթերք։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: