1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, նռնակն ու փամփուշտները։ Զառիթափ համայնքի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Վայքի բաժնում է կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ շնորհիվ Վայոց ձորի մարզային վարչության ու Վայքի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Անիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ  Շիրակի մարզի բնակիչներից երկուսը կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք։ Արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մարտունիի և Գավառի բաժիններում։ Մասնավորապես, Մարտունիի բաժնում «Մոսին» հրացանի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների, Գավառում՝ ակոսափող հրազենի և փամփուշտների։ «Ֆ-1» տիպի նռնակը, պայթուցիկով պայթուցիչը, ծխագլանակն ու 200-ից ավելի փամփուշտներն էլ Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է Երևանում բնակվող մի տղամարդ՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: