Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
14.10.2017 10:45
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆիկ Փ.-ին, որը օգոստոսի 11-ից ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: