Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 26-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2015 թ. տարեկան համագործակցության ծրագրի նախագիծը, որի շրջանակներում տարվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել մի շարք միջոցառումներ:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը` ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: