Երեքից երկուսը զինված էին. Արմավիրի մարզային վարչության համագործակցված աշխատանքի արդյունքը
15.11.2023 12:45
Զենք-զինամթերքի առգրավում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված տվյալներն իրացրին Վաղարշապատի քրեական հետախույզների և մարզի պարեկների հետ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով նոյեմբերի 14-ին Երևան-Էջմիածին ճանապարհին՝ Մուսալեռ գյուղի մոտ, ձերբակալվեցին և Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչ երեք տղամարդիկ:
59-ամյա տարեկից երկու երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեկական ատրճանակ:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: