1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունը հայտնաբերել է անհետ կորած զինվորների հարազատներից փող հափշտակած անձին. նա կալանավորվել է

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի գործընկերների հետ, մարտի 17-ին մայրաքաղաքի Ներքին Չարբախ թաղամասում հայտնաբերել ու Մարտունու բաժին բերման են ենթարկել 41-ամյա հետախուզվողի։ 2021 թվականի ապրիլին ԱԱԾ-ում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ 41-ամյա տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանում, Մարտունիում, Աբովյանում և Մասիսում բնակվող ժամկետային զինծառայողների հարազատներին մոլորեցնելով՝ հավաստիացրել էր, որ զինվորները չեն զոհվել ու գտնվում են Բաքվում և ինքը, Ադրբեջանում ընկերական կապերն օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Ռուսաստան կամ Վրաստան, այնուհետև՝ Հայաստան։ Գործընթացը կազմակերպելու համար անհետ կորած զինվորների ծնողներից ու հարազատներից պահանջել ու բանկային փոխանցումների միջոցով ստացել էր ընդհանուր 1 միլիոն 558 հազար դրամ։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: