ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդը մահացել է

05.09.2015 10:42 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18-ի սահմաններում 1968 թ. ծնված Սայադ Մինասյանի վարած «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենան Մարգահովիտ գյուղին հարակից «Ջավախի ձոր» կոչվող տեղանքում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: