ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 15-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ մի կիսակառույց շենքում, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, YN-MB-60 գրառմամբ պայթուցիչ, տարբեր տրամաչափի 4 փամփուշտ, ծխագլանակ և 334 գրառմամբ տարա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն է ներկայացել 1988 թ. ծնված Վահան Զ.-ն և հանձնել  5.45 մմ տրամաչափի 100, 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտ և արկի 1 պայթուցիչ: