ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Միլիցիայի լեյտենանտ Արմեն Պողոսյան. զինվոր՝ կյանքը նվիրած Հայրենիքին... (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միլիցիայի լեյտենանտ Արմեն Պողոսյան. զինվոր՝ կյանքը նվիրած Հայրենիքին... (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի եւ Արցախյան ազատամարտի հրերով անցած նրա մարտիկների մասին պետք է միշտ խոսել: Խոսելու ենք մի՛շտ: Հիշելու ենք հպարտությամբ ու նաեւ թախիծով, քանի որ խոսքը հերոսացման ու անմահության մասին է: Ջոկատի փառավոր ուղին հարթվեց յուրաքանչյուրի նվիրումով, եւ մեկ առ մեկ նրանց հիշելը ոչ միայն հարգանքի տուրք է, այլեւ պատգամ ու դաս ապրողներին: Արմեն Պողոսյանը միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի առաջին անդամներից էր: Ոգով անպարտելիների ջոկատ էր՝ պատրաստ հայրենիքի սահմանների պաշտպանությանը, Արցախի ազատագրմանն ու երկրի ներսում ակտիվացած հանցախմբերի վնասազերծմանը: «Մեր նախնիները մեզ պատգամ են թողել վտանգի պահին աչքի լույսի պես պահել Հայրենիքը: Ժամը եկել է, ու մեր սրբազան պարտքը պիտի կատարենք»,- այս նշանաբանն էր Արմեն Պողոսյանին առաջնորդում, եւ նա միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի ծառայակից ընկերների հետ անցավ Արցախյան պատերազմի ծանր փորձություններով, ընկերոջ կորստի ցավ տեսավ, հաղթանակի բերկրանք ապրեց: Զինվոր էր՝ կյանքը նվիրած Հայրենիքին... Ամենածանր փորձությունը 1991-ի մայիսին էր: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հինգհոգանոց անձնակազմը զրահամեքենայով ապրիլի 28-ին հասավ Ոսկեպար: Տղաների մարտական մկրտությունը չէր. մինչ այդ կռվել էին Զանգեզուրում, Վարդենիսի բարձունքներում, այլ թեժ կետերում: Թեժ կետը հիմա Կիրանց-Ոսկեպար սահմանագիծն էր. թշնամին կրակ էր թափում Ոսկեպարի վրա ու շրջակա լեռնալանջերին: Արմեն Պողոսյանը Ոսկեպարում քաջության դասեր չէր առնելու. քաջության դաս ինքն ու ծառայակից ընկերներն էին տալու: Եվ տվեցին մինչեւ մայիսի լույս 6-ի գիշերը... Լուսաբացին նոյեմբերյանցի ոստիկանների կարգախումբն անտառում ընկավ դավադիր ծուղակը... Իսկ առավոտյան Ոսկեպարում գտնվող 29 ոստիկանները հարկադրված էին ենթարկվել դեսանտային հրամանատարի պահանջին եւ հանձնվել, ապա անցնել ադրբեջանական բանտի դժոխքով... Արմեն Պողոսյանը վաթսունչորս օր մնաց Գյանջայի բանտում: Նրա հետ բանտային տառապանքներ անցած ոստիկանները հետո պիտի հիշեին, թե ինչ արժանապատվությամբ էր իրեն պահում Արմենը: Չնայած բոլոր գերյալ ոստիկաններն էին իրենց այդպես դրսեւորում՝ չընկճվել, չվհատվել, չկոտրվել... Գերությունից ազատվելուց հետո ծնողները, քույրերը փորձեցին համոզել, որ էլ սահման չգնա, ինքն իր բաժին կռիվը տվել է: Նույնիսկ արդարացում ուներ. ամուսնացել էր, ծնվել էր դուստրը: Պատմում է քույրը՝ Մարիետան, ու նրա հիշողություններից ուրվագծվում է Արմեն Պողոսյանի կերպարը... «Չորս քույրերիս մինուճար եղբայրն էր Արմենը: Փոքր ժամանակ շատ խելոք, խաղաղասեր էր: Դպրոցում լավ էր սովորում: Շատ էր սիրում հայոց պատմության մասին գրքեր կարդալ: Դպրոցում կազմակերպվող միջոցառումների ժամանակ շատ ակտիվ էր: Երբ սկսվեց Ղարաբաղի կռիվը, դարձել էր անհանգիստ, մտահոգ: Եղբայրս չէր կարող չմասնակցել պատերազմին, նա շատ հայրենասեր էր: Զոհվելուց քսաներեք տարի է անցել, բայց նրա կորստի ցավը չի պակասել: Ինձ թվում է՝ Արմենս գալու է...»: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի լուծարվելուց հետո Արմեն Պողոսյանը ծառայության անցավ ներքին գործերի նախարարության նորաստեղծ ներքին զորքերում՝ որպես մոտոհրաձգային գնդի դասակի հրամանատար: Ծառայակիցները հիմնականում մարտական ընկերներն էին՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի տղաները, իսկ հրամանատարը Հատուկ ջոկատի հրամանատարն էր՝ Գեորգի Գրիգորյանը: Նույնն էր նաեւ գնդի խնդիրը՝ հայրենիքի սահմանների պաշտպանություն: Ու շարունակվեց Արմեն Պողոսյանի մարտական ուղին... 1994 թվականի գարնանը ծանր մարտեր ծավալվեցին Հորադիզի ուղղությամբ՝ ռազմաճակատի հարավարեւելյան հատվածում: Արմեն Պողոսյանի դասակը Ֆիզուլիում էր: Հաղթանակը մոտ էր, բայց, ցավոք, տղերքի կյանքի գնով եղավ: Շատերը զոհվեցին Ֆիզուլիում, նաեւ՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանը... Միլիցիայի լեյտենանտ Արմեն Պողոսյանի կինն ու դուստրը ծառայում են ոստիկանության զորքերում: «Իմ պարտքն է եղել դստերս այնպես դաստիարակել, որ հոր արժանի զավակ մեծանա՝ պարզճակատ, հպարտ: Ու՝ հայրենասեր»,- ասում է տիկին Դոնարան: Պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետն ավարտելուց հետո Նոնան կտրուկ փոխեց որոշումը՝ հորս ճանապարհով եմ գնալու, եւ ծառայության անցավ ոստիկանության զորքերում: «Լեյտենանտի կոչում որ ստացա, առաջինը Եռաբլուր գնացի ու պատվի առա հորս հուշակոթողի մոտ: Համոզված եմ, որ ինքը զգաց, տեսավ, հավանության արժանացրեց որոշումս... Կնոջ համար դժվար մասնագիտություն եմ ընտրել: Հասկանում եմ՝ պետք է դիմակայել դժվարություններին: Եթե համազգեստ ես կրում, եթե պատիվ ունես ծառայելու օրենքին ու ժողովրդին, ուրեմն պարտավոր ես չհուսահատվել, չվհատվել, հավատալ քո ուժերին եւ առաջ նայել,- ասում է Նոնան ու վստահեցնում,- Եռաբլուրում երդվել եմ՝ լինել բարեխիղճ սպա, սիրել Հայրենիքը, որի համար հայրս կյանքն է տվել...»: Ու հավատում ես այս փխրուն աղջկան: Նա որպես հայրենասիրության, պատվի ու արժանապատվության խորհրդանիշ հոր կերպարն ունի...

Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ