ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը զենք-զինամթերք է հայտնաբերել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի հարևանությամբ, չգործող սրճարանի մոտ, խոտերի մեջ, զինամթերք է թողնում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ, «ԱԳՍ» տեսակի գնդացրի արկ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 5 և 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: