ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

2 զոհ, 3 վիրավոր. վթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

14.11.2022 11:00 ՃՏ պատահարներ
2 զոհ, 3 վիրավոր. վթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

Նոյեմբերի 12-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2115»-ի 55-ամյա վարորդ Սամվել Հոխիկյանը մահացել է, իսկ «Աուդիի» 70-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև «Աուդիի» 92-ամյա ուղևոր Զոյրե Աբրահամյանը:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: