Մահվան ելքով վթար Արտավազ գյուղում
26.02.2024 09:20
ՃՏ պատահարներ
Փետրվարի 25-ին, ժամը 2.45-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի պատին։ Ուղևորներից 54-ամյա Արամ Ավագյանը մահացել է, իսկ 30-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Պարզվել է, որ վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նաև 32-ամյա երիտասարդը:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: