Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սաները՝ ՀՀ ՊՆ N զորամասում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
11.10.2017 13:47
Համակարգի լրատու
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ծառայողների նախաձեռնությամբ, նաև ուղեկցությամբ, Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սաներն այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս:
Այցը անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելման միջոցառումների շրջանակում էր: Ապագա զինվորները սպաների հետ շրջեցին զորամասում, ծանոթացան զինտեխնիկայի առանձնահատկություններին և զինվորական առօրյային:
Անչափահասների գործերով ծառայողների նպատակներից է անչափահասների մեջ սերմանել հայոց բանակի արժանի զինվոր լինելու գաղափարը, նպաստել պետության և բանակի մասին ունեցած նրանց պատկերացումների ընդլայնմանը: Սա նաև նրանց զերծ է պահում հակահասարակական արարքներից: