Հրամանատարաշտաբային զորավարժություն «Արզնի» օդանավակայանի տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
11.09.2014 19:24
Համակարգի լրատու
Սեպտեմբերի 8-ից ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ անցկացվում է «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանք:
Այսօր, սեպտեմբերի 11-ին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց «Արզնի» օդանավակայան` անձամբ հետևելու վարժանքի ընթացքին:
Վարժանքի նպատակն է` զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության, ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումը:
Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ վարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակիցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:
Վարժանքը կավարտվի սեպտեմբերի 13-ին: