ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառում ոստիկանության զորքերում

Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում անցկացվեց ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Մարտական դրոշի դուրս բերումից հետո մեկնարկեց հանդիսավոր միջոցառումը։
Ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամաններով պարգևատրված զինծառայողներին պարգևներ հանձնեց ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Հայկ Բաբայանը։
Տոնական կատարումներով հանդես եկան ոստիկանության զորքերի նվագախումբն ու պատվո պահակախումբը։
Տոնական միջոցառումն ավարտվեց ոստիկանության զորքերի ծառայողների հանդիսավոր երթով։