ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ապրիլի 30-ին, ժամը 12.35-ին, մի քաղաքացուց «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի հին էստակադայի աջ անկյունում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ «KING-2008» տիպի սև ատրճանակ՝ փամփշտատուփով, ինքնաձիգի դատարկ 3 պահունակ, «Տրոտիլ» տեսակի 8 պայթուցիկ նյութ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳԴ-5» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 2 պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի` 171, 7.62 մմ տրամաչափի` 36, 7.62 մմ տրամաչափի գնդացրային` 1, 9 մմ տրամաչափի` 2, 5.6 մմ տրամաչափի 1, անհայտ տեսակի 5 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվելու է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: