Տարոնի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
19.11.2021 12:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Սոչի-Երևան չվերթով ժամանած 39-ամյա Արտուշ Շ.-ն, որը հունվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերը առանց թույլտվության տեղափոխելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Արտուշ Շ.-ն պարտավորվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: