Ղրղզստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 42-ամյա Իսլամ Ա.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 1-ից Ղրղզստանի Հանրապետության Բազար Կուրգան քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածի (Կյանքին և առողջությանը սպառնալիքներ հնչեցնելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					