Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
10.07.2023 13:00
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ պարեկային ծառայության Լոռու գումարտակի, Բազումի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 9-ին Ռիգա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Արարատի մարզային քննչական վարչություն է տեղափոխվել 27-ամյա Գևորգ Գ.-ն: Նա մարտի 21-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: