Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
14.08.2023 12:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 13-ին, ժամը 02.00-ին, Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 30-ամյա Էդգար Թ.-ին, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: