ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

20-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

20-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 20-ամյա Ռոստամ Ա.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 536-րդ (Վստահված ռազմական գույքը հափշտակելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: