«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
22.09.2023 12:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.30-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել Մեծ Բրիտանիայի Թագավորության քաղաքացի Ջոնաթան Ա.-ն, որը 2021 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: