Բազումի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
23.03.2022 11:57
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 34-ամյա Արտակ Մ.-ն, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտակ Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: