Թուրքիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
10.06.2022 12:33
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 9-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Գիորգի Գ.-ն, որը հունվարի 12-ից Թուրքիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: