«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Շվեդիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սեյեդ Ա.-ին, որը մարտի 11-ից հետախուզվում էր Շվեդիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից: 
Խափանման միջոցը՝ կալանք: 
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր:
 Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					