Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
22.03.2022 11:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, մարտի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 61-ամյա Արտաշես Մ.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 5-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: