Խարդախության համար հետախուզվողը՝ Զվարթնոցում
10.10.2018 13:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գյուղամիջյան ճանապարհից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Հարություն Ա.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 27-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: