ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ՎԱԶ-2106»-ը փախցնողին հայտնաբերեցին

12.06.2015 10:10 ԱՄՏ-ի փախցնել

Հունիսի 10-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1985 թ. ծնված Արման Ա.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան շենքի բակից գողացել են: Ավտոմեքենան կայանված է եղել Ավան-Առինջի այգուն հարակից տարածքում:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ բաժանմունք է ներկայացել 1989 թ. ծնված Գերասիմ Մ.-ն: Նա հայտնել է, որ ավտոմեքենան փախցրել է ինքը և թողել Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 3/1 հասցեի դիմաց` սարքին վիճակում:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: