Էլեկտրական գեներատոր գողացողին հայտնաբերեցին
03.04.2015 15:54
Գողություն
Ապրիլի 2-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սամվել Խ.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Դարպաս գյուղում գտնվող, 1971 թ. ծնված Հայկազ Ս.-ին պատկանող քարե շինության մուտքի դուռը բացելով՝ գողացել է Էլեկտրական գեներատոր` պատճառելով 100.000 դրամի վնաս:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: