ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում

18.02.2013 14:47 Ընտրություններ
Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված «Մեռելները կրկին քվեարկում են» և «Քաղաքացին հայտնաբերել է, որ իր հասցեում գրանցված է ևս երկու անձ» հրապարակումների համաձայն՝ Երևան քաղաքի Զաքյան 4 շենք. բն. 25 հասցեի սեփականատեր Անահիտ Արտաշեսի Ներսեսյանը տարակուսանք է հայտնել, որ նշված հասցեում ապօրինի հաշվառվել է իրեն անծանոթ Մարինա Յուրիի Հայրապետյանը, ում տվյալները առկա չեն եղել նախկին համապետական ընտրությունների ցուցակներում:
Տարածված հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:
Մարինա Յուրիի Հայրապետյանը հանդիսանում է Երևան քաղաքի Զաքյան 4 բն. 25 հասցեի նախկին սեփականատերը, ով նշված հասցեում հաշվառվել է դեռևս 1996 թ.-ին: Հետևաբար` Ա. Ներսիսյանի հայտարարությունը, թե Մ. Հայրապետյանի տվյալները չեն եղել նախորդ համապետական ընտրությունների ցուցակներում, չի համապատասխանում իրականությանը: 
18.02.2013 թ.-ին նոր միայն Ա. Ներսիսյանը ներկայացրել է համապատասխան դիմում` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի հաշվառումից նախկին բնակչին հաշվառումից հանելու վերաբերյալ:
 
ՀՀ ոստիկանություն