Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Էջմիածին քաղաքում
09.03.2022 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 7-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 68-ամյա Աշոտ Հ.-ին, որը մարտի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աշոտ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: