ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էջմիածին քաղաքում գողության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Էջմիածին քաղաքում գողության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Նվեր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

***

 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 24-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Մարիամ Խ.-ն, որը փետրվարի 2-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մարիամ Խ.-ն հանձնվել է Էրեբունու բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: