ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

40-ամյա էջմիածինցու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

40-ամյա էջմիածինցու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Նոյեմբերի 19-ի ժամը 08.55-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Արմավիրի մարզի 40-ամյա և 32-ամյա երկու բնակչի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ:
Բաժնում կատարված խուզարկությամբ 40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «EKOL» տիպի թմբուկավոր գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: