Էջմիածնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արմավիրում
 
                                            Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 10-ին Արմավիր քաղաքի Շևչենկոյի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 23-ամյա Աշոտ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					