Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածնում
14.10.2021 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Լեոնիդ Ազգալդյան փողոցների խաչմերուկից Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 19-ամյա Արսեն Մ.-ն, որը օգոստոսի 13-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: