Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածնում
25.04.2022 10:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից բաժին բերման են ենթարկել 34-ամյա Վոլոդյա Մ.-ին, որը ապրիլի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վոլոդյա Մ.-ն հանձնվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: