ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Էրեբունիում

Հայտնաբերվեց Էրեբունիում

Հունվարի 31-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նոր-Արեշ 39-րդ փողոցից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի, (գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի և 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն` իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: