ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու ոստիկանները բռնել են մեքենաներից գողություն կատարողների

18.06.2019 16:54 Գողություն

Հունիսի 17-ին, ժամը 05.20-ին, ոստիկանություն է զանգահարել Արցախի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ բակից գողություն են կատարում, գողին բռնել են:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ 22-ամյա երիտասարդը «Օպելի» ապակին կոտրելու միջոցով փորձել է գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Էրեբունու ոստիկանները պարզել են նաև, որ այս դեպքից մեկ ժամ առաջ նույն փողոցում երիտասարդը կոտրել է «Նիսան Տիդա» մակնիշի մի մեքենայի ապակին և սրահից գողացել հարթաշուրթ՝ պատյանով:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Նույն օրը, ժամը 20.15-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Էրեբունու քրեական հետախույզներն Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Սարի թաղի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլին Զավարյան փողոցում կայանված մեքենայի սրահից գողացել է ձայնարկիչ: Ու ոչ միայն: Նա հայտնել է, որ Էրեբունու վարչական շրջանի տարբեր հասցեներում կայանված մեքենաներից կատարել է գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: