Էրեբունու ոստիկաններն ու վետերանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
02.03.2021 11:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Էրեբունու վետերանների հետ մարտի 1-ին Հյուսիսային ավտոկայանից բերման են ենթարկել 38-ամյա Բենիամին Թ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: