ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու ոստիկանների բացահայտումը

04.06.2019 15:52 Գողություն

Ոստիկանության Էրեբունու բաժնում ապրիլի 22-ին հաղորդում էր տվել մի կին, որ ապրիլի 17-ին տան բակից գողացել են հեծանիվը՝ պատճառելով 150 հազար դրամի վնաս:
Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված տվյալները, հունիսի 3-ին Նոր Արեշի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նույն փողոցի 31-ամյա բնակչին, որը ներկայացվել է Էրեբունու քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք ու հայտնել, որ Էրեբունու վարչական տարածքից կատարել է անձնական ունեցվածքի ևս չորս գողություն:
Տղամարդը ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`