1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Էրեբունու ոստիկանների բացահայտումը

08.05.2019 15:55 Գողություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 7-ին ժամը 13.30-ին, «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 9-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 2003 թ. ծնված Օ. Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլին դուռը հրել բացելով՝ Տիտոգրադյան փողոցում գտնվող գարեջրատնից գողացել է սնունդ, իսկ նույն փողոցում գտնվող խմորեղենի խանութից գողացել է 80.000 դրամ ու սնունդ: Նույն ժամանակահատվածում գողություն կատարելու նպատակով փորձել է բացել Ավանեսովի փողոցում գտնվող հացի փռի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, իսկ մայիսի 4-ին, ժամը 02.00-ին, նույն հացի փռի պատուհանից մտել է ներս ու գողացել սնունդ և էլեկտրական ձայնարկիչ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Օ. Հ.-ն ապրիլի 25-ին, ժամը 01.30-ին, խմորեղենի խանութից գողացել է խմորեղեն և 80.000 դրամ, իսկ հաջորդ օրը, ժամը 04.00-ին, մտել է Տիտոգրադյան փողոցում գտնվող գարեջրատուն և գողացել 7.000 դրամ, չիփսեր և գետնանուշ:
Օ.Հ.-ն բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: