ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.10.2019 16:29 Գողություն

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14․35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք մտել էին Խորենացու փողոցի տներից մեկն ու բջջային հեռախոս գողացել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբերն ու փորձաքրեագետները պարզեցին, որ բնակարան են մտել՝ օգտելով տան դռան չկողպված լինելու հանգամանքից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, իսկ հաղորդումից մոտ չորս ժամ անց հայտնաբերեցին կասկածվողին։ Երևանի բնակիչ, 52-ամյա տղամարդը ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև գողացված բջջայինը, որն առգրավվեց։
Բնակարանային գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: