Էրեբունու ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
18.01.2022 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին Թբիլիսյան խճուղուց բերման է ենթարկվել 29-ամյա Յուրիյ Վ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Յուրիյ Վ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: