Հետախուզվողը` ոստիկանության Էրեբունու բաժնում
Ապրիլի 23-ին, ժամը 17.00-ին, 1985 թ. ծնված Հովհաննես Հ.-ն ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդում տալու համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հովհաննես Հ.-ն ապրիլի 7-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
