Էրեբունու ոստիկանները բացահայտել են զբոսաշրջիկին կողոպտելու դեպքը
Մարտի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնի սպասարկվող տարածքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 21.30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի սննդի կետի մոտ անհայտ անձը օտարերկրացի մի զբոսաշրջիկի ձեռքից հափշտակել էր 40000 դրամ ու փախել։
Տուժողը կատարվածի վերաբերյալ ոստիկանություն չէր հայտնել, բայց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն այդ մասին օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Խորենացու փողոցում հայտնաբերվեց և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 53-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Էրեբունու ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: