Էրեբունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արցախի փողոցում
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 22-ին Արցախի փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Նարեկ Ք.-ն, որը հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
Նարեկ Ք.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					