ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07.09.2016 18:18 Պաշտոնական
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հյուպատոս Մոխթար ՇահՀոսեյնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը կարևորեց ինչպես երկու երկրների երկարամյա բարեկամական հարաբերությունները, այնպես էլ իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, որն իր փաստաթղթային ամրագրումը ստացել է դեռևս 2012 թ. հուլիսի 10-ին` ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարի միջև ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրով:
Մոխթար ՇահՀոսեյնին նախ շնորհակալություն հայտնեց մարտ ամսին Նովրուզ Բայրամի կապակցությամբ Հայաստան ժամանած հազարավոր իրանցիներին ցուցաբերած աջակցության համար, հատկապես բարձր գնահատելով անձնագրային, ճանապարհային ոստիկանության և արտաքին ծառայությունների աշխատանքը, և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները ոստիկանության և դեսպանության հետ էլ ավելի կամրապնդվեն և կզարգանան:
Բարեկամական ու կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: